«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կանանց տոների կապակցությամբ տրամադրում է նվերներ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կանանց տոների կապակցությամբ տրամադրում է նվերներ

PanARMENIAN.Net - Կանանց նվիրված միամսյակի կապակցությամբ Բանկը պատրաստել է միանգամից երկու նվեր: Մարտի 12-ից մինչև ապրիլի 6-ը Ձեզանից յուրաքանչյուրը կստանա նվեր` ArCa վճարային քարտ և տվյալ ժամանակահատվածում դրանով մինչև 50% զեղչ ստանալու հնարավորություն առավել քան 120 կազմակերպություններում: Քարտերը տրամադրվում են անվճար, առանց չնվազող մնացորդի և քարտային հաշվի տարեկան սպասարկման միջնորդավճարի, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանդիսանում է VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa ազգային վճարային համակարգի լիիրավ անդամը: Քարտապանները հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության ավելի քան 120 սպասարկման կետերում: Այդ թվում են` առևտրային կենտրոնները, հյուրանոցները, բժշկական կենտրոնները, ինչպես նաև հանգստի և զվարճանքների մի շարք կենտրոններ:

Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում, կամ պարզապես ներկայացնելով բանկի քարտը:

Սպասարկման կետերի ցանկին կարող եք ծանոթանալ` այցելելով http://www.areximbank.am/am/discount_program/: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998թ-ին` ձեռնարկատիրությանն օժանդակելու և Ռուսաստանի ու Հայաստանի միջև ֆինանսական հոսքերը կարգավորելու նպատակով: Բանկի 100% բաժնետոմսերի սեփականատերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկը» (ԲԲԸ):

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---