Toyota ավտոարտադրողը ետ է կանչում Camry, Venza և Tacoma շուրջ 700 հազար ավտոմեքենաներ

Toyota ավտոարտադրողը ետ է կանչում Camry, Venza և Tacoma շուրջ 700 հազար ավտոմեքենաներ

PanARMENIAN.Net - Toyota ավտոարտադրողն ամերիկյան շուկայից ետ է կանչել ավելի քան 681 հազար ավտոմեքենաներ՝ հնարավոր թերությունները վերացնելու համար:

Դա վերաբերվելու է 2009-ի 70,5 հազար Camry և 116 հազար Venza ավտոմեքենաներին, որոնց մոտ կարող են նկատվել ստոպ-ազդանշանների միացման հետ կապված թերություններ՝ առաջացած սիլիկոնային քսուքի պատճառով, գրում է autonews.ru-ն:

Ետ են կանչվելու նաև 495 հազար հատ Tacoma պիկապներ, որոնց մոտ հայտնաբերվել են ղեկային կառավարման թերություններ, որոնք կարող են հանգեցնել անվտանգության բարձիկների չբացվելուն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---