ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՄԵՐԻԿԱՆ ԵՎ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԳԻՐՔԸ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում լույս է տեսել մի գիրք, որտեղ ներկայացված են տարբեր տեսակետներ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ ԱՄՆ-ի արձագանքը այդ պատմական փաստի մասին հաղորդագրություններին: «Քեմբրիջ յունիվերսիթի պրեսս»-ի հրատարակած «Ամերիկան եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» գրքում օգտագործվել են 2000 թվականին ԱՄՆ Կոնգրեսի եւ Ամերիկայի հայկական ազգային ինստիտուտի` Հոլոքոսթի զոհերի ամերիկյան թանգարանի աջակցությամբ կազմակերպած կոնֆերանսի նյութերը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, գրքի հրատարակման գործում մեծ դեր է կատարել հայտնի պատմաբան, Յելի համալսարանի պրոֆեսոր Ջեյ Վինթերը: Երեք մասից բաղկացած գիրքը ներառում է 12 փորձագետների աշխատանքներ: Առաջին մասում Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրվում է XX դարի պատմության եւ Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստում: Միաժամանակ ցեղասպանությունը ուսումնասիրվում է որպես հանցագործության որոշակի տեսակ, որը կանխագուշակում էր հրեաների հոլոքոստը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Գրքի երկրորդ մասը ներկայացնում է ԱՄՆ քաղաքական գործիչների եւ հասարակայնության արձագանքը Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւ պատմում է ամերիկացիների ցուցաբերած օգնության մասին այն հայերին, որոնց կյանքին վտանգ էր սպառնում, եւ նրանց, ում հաջովեց վերապրել ցեղասպանությունը: Շատ ամերիկացիներ, ասվում է գրքում, դարձել են այդ հանցագործության վկաները եւ նույնիսկ կիսել են զոհերի տառապանքները: Գրքում նաեւ նշվում է, որ տվյալ հարցը եղել է ԱՄՆ-ում ակտիվ վիճաբանությունների թեմա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո եւ լուսաբանվել է գրեթե ամենուր: Այստեղից Ջ.Վինթերը եզրակացնում է, որ ԱՄՆ քաղաքական շրջանակների անգործությունը Հայոց ցեղասպանության հարցում կյանքի էր կոչված ոչ թե անգիտությամբ, այլ այն բանով, որ նրանք դիտավորյալ երես էին թեքել այդ ողբերգությունից, որը լիովին գրանցված է փաստաթղթերում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---