Իրանի դեսպան. ԵԱՀԿ ՄԽ-ն շահագրգռված չէ հասնել ղարաբաղյան կարգավորման

Իրանի դեսպան. ԵԱՀԿ ՄԽ-ն շահագրգռված չէ հասնել ղարաբաղյան կարգավորման

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ն շահագրգռված չէ ղարաբաղյան կարգավորման հարցում, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մամեդբաղիր Բահրամին ուրբաթ օրը մամլո ասուլիսում: «Եռակողմ հանդիպման՝ Ադրբեջան-Թուրքիա-Իրան հիմնական նպատակներից մեկն է տարածաշրջանում առկա խնդիրների լուծումը տեղի ուժերով, առանց երրորդ ուժերի միջամտության»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Իրանը հանուն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եռակողմ համագործակցության զարգացման վերանայել իր հարաբերությունները Հայաստանի հետ: Բահրամին նշել է երրորդ երկրների հակամարտությունը լուծելու անարդյունավետ փորձերը վերջին 20 տարիներին:

«Ավելին ասեմ, նրանք ոչ միայն չեն կարող հանգուցալուծել Ղարաբաղի հարցը, ՄԽ-ն նույնիսկ չի ցանկանում, որ այն կարգավորվի: Այդ պետությունների նպատակը ոչ թե առկա հակամարտությունների կարգավորումն է, այլ նոր խնդիրների ստեղծումը մոլորոակի տարբեր վայրերում»,-ասել է Բահրամին:

Նա նշել է, որ Թեհրանը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---