«Ռոսատոմը» շուրջ 15 մլրդ ռուբլի կներդնի ռուսական ԱԷԿ-երի անվտանգության բարձրացման համար

«Ռոսատոմը» շուրջ 15 մլրդ ռուբլի կներդնի ռուսական ԱԷԿ-երի անվտանգության բարձրացման համար

PanARMENIAN.Net - Ռուսական ԱԷԿ-երի անվտանգության բարձրացման համար լրացուցիչ սարքավորումների մատակարարումները կավարտվեն ապրիլ-մայիսին: Այդ նպատակով «Ռոսատոմ» պետական կորպորացիան հատկացրել է ավելի քան 15 մլրդ ռուբլի, հաղորդել է Պետդումայի տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռնարկատիրության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վալերի Յազևը:

Պատգամավորը նշել է, որ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո «Ռոսատոմը» սկսել է ատոմային օբյեկտների ստուգումներ և սթրես-թեստեր անցկացնել: «Յուրաքանչյուր ռուսական ԱԷԿ անցել է առնվազն չորս ստուգում, ներառյալ միջազգային ստուգումները»,- ասել է Յազևը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---