Էդուարդ Շարմազանով. Առաջիկա տարիներին ՀՀԿ գլխավոր նպատակը լինելու է մարդկանց բարեկեցության բարձրացումը

Էդուարդ Շարմազանով. Առաջիկա տարիներին ՀՀԿ գլխավոր նպատակը լինելու է մարդկանց բարեկեցության բարձրացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն անվանել է «բարեփոխիչ նախագահի ու ազգային կուսակցության առաջնորդի ելույթ»:

«ՀՀԿ-ն կլինի բարեփոխումների ու բարենորոգումների առաջատարը առաջիկա 5 տարիներին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Դա բարենորոգիչ նախագահի ելույթ էր»,-ասել է նա:

Շարմազանովը հավելել է նաև, որ եթե նախորդ տարիներին կուսակցությունը հիմնական ուշադրությունը դարձնում էր պետական կառույցների կայացմանը, ապա առաջիկա տարիներին ՀՀԿ գլխավոր նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը:

 Ուշագրավ
---