Լևոն Ջուլֆալակյանն ուրախ է, որ Հայաստանում կա Արթուր Ալեքսանյանի նման ըմբիշ![]() 13 մարտի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Ինձ ուրախացնում է այն, որ Եվրոպայի առաջնությանը երիտասարդ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կարողացավ նվաճել ոսկե մեդալ: Մինչև մրցաշարը մենք ակնկալում էինք, որ նա հաջող հանդես կգա, քանի որ մարզումների ընթացքում զգացվում էր նրա պատրաստվածությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Ալեքսանյանը մինչև 96 կգ քաշային կարգում անցկացրել է 5 մենամարտ և բոլորում վստահ հաղթանակ տարել: Եզրափակչում նա 8:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Մինդաուգաս Էզեսկիսի նկատմամբ: «Նախորդ տարի Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության ժամանակ դուրս էր եկել եզրափակիչ և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Իսկ աշխարհի առաջնությանը նա պատրաստ էր ոսկե մեդալ նվաճել, սակայ չստացվեց: Ես` որպես գլխավոր մարզիչ, շատ ուրախ եմ և գոհ, որ մենք ունենք նման տաղանդավոր մարզիկ»,-հավելել է Ջուլֆալակյանը: Լևոն Ջուլֆալակյանը հույս ունի, որ Եվրոպայի չեմպիոնը կկարողանա իրեն լավ դրսևորել նաև վարկանիշային մրցաշարերում և նվաճել օլիմպիական ուղեգիր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |