Պետծառայողները կարող են բուժապահովագրության պայմանագիր կնքել ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Պետծառայողները կարող են բուժապահովագրության պայմանագիր կնքել ՎիվաՍել-ՄՏՍ-ում

PanARMENIAN.Net - Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում ՀՀ պետական մարմինների, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցներն այժմ կարող են ձեռք բերել առողջության պետական ապահովագրության պայմանագիր` ընտրելով առաջարկվող ապահովագրական փաթեթներից մեկը։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Սա հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Նաիրի Ինշուրանսի» համագործակցության շրջանակներում։

Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.՝ պետական մարմնի կամ պետական կազմակերպության կողմից տրամադրված կտրոնը, պետական մարմնի կամ պետական կազմակերպության աշխատակցի անձնագիր, ընտանիքի անդամի անձնագիրը, եթե ապահովագրվում է նաև աշխատակցի ընտանիքի անդամը։

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ vivacell.am կայքից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---