Ամփոփվել են միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական աշխատանքային խմբի 1-ին նիստի արդյունքները

Ամփոփվել են միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական աշխատանքային խմբի 1-ին նիստի արդյունքները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման փոխնախարար Մաքսիմ Տրավնիկովին: Զրուցակիցներն ամփոփել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի` միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի արդյունքները:

Աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության, իրավապայմանագրային բազայի զարգացման, բազմաբնակարան շենքերի կառավարման և կոմունալ տնտեսության ոլորտում փորձի փոխանակման ու համագործակցության, տարածքային համաչափ զարգացման ծրագրերի մշակման և իրականացման հարցում փորձի փոխանակման, հումանիտար ոլորտում գործակցության հարցեր: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Մասնավորապես` ՀՀ քաղաքաշինության և ՌԴ տարածքային զարգացման նախարարություններն ավարտին պետք է հասցնեն քաղաքաշինական ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագծի համապատասխանեցումը: Ռուսական կողմը փոխանցել է Հայաստանի կառավարության հետ առևտրատնտեսական, գիտական և մշակութային համագործակցության համաձայնագիր կնքելու վերաբերյալ Արխանգելսկի մարզի պատրաստակամությունը, հայկական կողմն էլ տեղեկացրել է, որ ներկայացվել է Ռոստովի մարզի հետ նմանատիպ համագործակցության համաձայնագրի նախագիծ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---