Orange-ը Հայաստանի 11 համալսարաններում տարբեր մասնագիտական դասընթացներ է մեկնարկում

Orange-ը Հայաստանի 11 համալսարաններում տարբեր մասնագիտական դասընթացներ է մեկնարկում

PanARMENIAN.Net - Այսօր Orange Արմենիա ընկերության Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկօրյա դասընթաղով մեկնարկեց իր հատուկ նախագիծը, որի շրջանակներում ընկերության տարբեր բաժինների բարձր որակավորմամբ աշխատակիցները դասընթացներ են անցկացնելու Հայաստանի 11 համալսարանների ուսանողների համար:

Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մարտ-մայիս ամիսներին ԵՊՀ-ում, ԵրՊԼՀ-ում, ՀՊՃՀ-ում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, Գավառի պետական համալսարանում և այլուր:

Դասընթացները լինելու են տարբեր թեմաներով՝ վաճառք, մարդկային ռեսուրսներ, կարիերա, մարքեթինգ, ռադիոտեխնոլոգիաներ և այլն: Ընդհանուր թվով 23 դասընթացները ներառում են ինչպես խորը մասնագիտական թեմաներ, ինչպես` «GSM ցանցեր», «Վաճառքի ուղղակի և անուղղակի մեթոդները» և այլն, այնպես էլ նպատակ ունեն պարզապես գործնական հմտություններ փոխանցել հաջողակ կարիերայի համար, օրինակ` «Ինչպես մասնակցել աշխատանքի ընդունման հարցազրույցի»:

Դասընթացներին ուսանողները կարող են մասնակցել նախապես գրանցվելով իրենց հետաքրքրող դասընթացներին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---