Երևանում մարտի 16-ին և 17-ի գիշերը սպասվում է ձյուն

Երևանում մարտի 16-ին և 17-ի գիշերը սպասվում է ձյուն

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին, 17-ին` ամենուրեք ձյուն, 18-19-ին` առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 5-10 մ/վրկ, 15-17-ին առանձին վայրերում սպասվում է ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը մարտի15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 12-16, 19-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին և 17-ի գիշերը ` ձյուն, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---