2012-ի գարնանը կթողարկվի նոր «Ice Age» բջջային խաղը

2012-ի գարնանը կթողարկվի նոր «Ice Age» բջջային խաղը

PanARMENIAN.Net - Բջջային խաղեր նախագծող Gameloft ընկերությունը հայտնել է Fox ընկերության հետ բացառիկ պայմանագրի մասին, որով ընկերությունները կթողարկեն Ice Age ֆիլմի սերիաներով անիմացիոն խաղ։

Այն կոչվելու է Ice Age Village, որն իր մեջ պարունակելու է ֆիլմի հերոսներին՝ Սիդին, Մաննին, Դիեգոյին և այլոց։ Խաղը կներկայացվի 2012-ի գարնանը և հասանելի կլինի iPhone, iPad և Android սարքեր օգտագործողների համար։

«Մենք չափազանց մեծ ներդրումներ ենք արել այս խաղում և միանշանակ այն լինելու է մեր այս տարվա ամենակարևոր շնորհանդեսը»,-նշել է Gameloft ընկերության փոխնախագահ Գոնզագո դը Վալոիսը։

Նշենք, որ շատերի կողմից սիրված Ice Age ֆիլմի 4-րդ մասի պրեմիերան կայանալու է 2012 հուլիսին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---