Ֆրենկ Փալոունն առաջարկում է ավելացնել 2013թ. ֆինանսական օգնությունը ՀՀ-ին ու ԼՂՀ-ին

Ֆրենկ Փալոունն առաջարկում է ավելացնել 2013թ. ֆինանսական օգնությունը ՀՀ-ին ու ԼՂՀ-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով 2013 ֆինանսական տարում ավելացնել 2013թ. Հայաստանին ու ԼՂՀ-ին հատկացվող ֆինանսական օգնությունը, ինչպես նաև օգնություն տրամադրել Ջավախքին ու Մերձավոր Արևելքի հայերին, որոնք ստիպված էին լքել բնակության վայրերը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Փալոունը կոչ է անում ստորագրել նամակը, որը կուղղվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտե: «Այդ միջոցները կերաշխավորեն, որ մենք սատարում ենք հայ-ամերիկայն ռազմավարական հարաբերություններին տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման միջոցով»,-ասել է Փալոունը:

Փալոունն առաջարկում է Հայաստանին առնվազն 50 մլն դոլար հատկացնել, և 5 մլն դոլար Լեռնային Ղարաբաղին: ԱՄՆ կոնգրեսականը նաև առաջարկում է Վրաստանին հատկացվող օգնության առնվազն 10 տոկոսը հատկացնել Ջավախքին, աշխատատեղերի ստեղծման նպատակով: Փալոունը նաև առաջարկում է վերացնել արգելքները Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ շփման համար:

Հայանպաստ կոնգրեսականներին նաև կոչ են անում անվճար ANCA WebMail ուղարկել իրենց ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս ստորգրեն վերոնշյալ նամակը, որը մարտի 19-ին կներկայացվի կոմիտեին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---