Google+ սոցցանցի լուսանկարների ծառայությունում ավելացել են նոր ֆունկցիաներ

Google+ սոցցանցի լուսանկարների ծառայությունում ավելացել են նոր ֆունկցիաներ

PanARMENIAN.Net - Ինտերնետ հսկա Google ընկերությունը նոր թարմացումներ է գործարկել իր Google+ սոցիալական ցանցում։ Այժմ սոցցանցում գործում է «Ալբոմների կազմակերպիչ» (album organizer), որի միջոցով հնարավոր է լուսանկարները դասակարգել, տեղափոխել ալբոմից ալբոմ, ջնջել, փոխել հաջորդականությունը և այլն։

Այս ֆունկցիան գտնվում է ալբոմների «կարգավորումներ» բաժնում

Սակայն այս նոր հնարավորությունները հասանելի են դարձել Google+ -ի միայն վեբ տարբերակում, հաղորդում է Tweak Town-ը։ iOS և Android բջջային տարբերակներն ունեն ամբողջովին տարբեր ինտերֆեյս։

Google-ը հիմնեց իր սոցիալական ցանը 2011-ին հունիսին։ Գործարկվելու օրից G+-ում անընդհատ նոր թարմացումներ են կատարվում՝ ավելանում ֆունկցիաներ, կոճակներ, նոր հնարավորություններ։ G+-ի հիմնական մրցակիցը աշխարհի ամենամեծ Facebook սոցիալական ցանցն է 800 միլիոն օգտագործողով ողջ աշխարհում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---