Հայաստանում Կորեայի նոր դեսպանը խոստացել է անել ամեն բան` երկրների հարաբերությունների ամրապնդման համար![]() 15 մարտի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան /նստավայրը` Մոսկվա/ Վի Սոն Լակին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին՝ Սերգեյ Մանասարյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում: Դեսպան Վի Սոն Լակը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-կորեական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման համար: Փոխնախարար Մանասարյանը և Վի Սոն Լակը անդրադարձան քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակին: Հատկապես կարևորվեցին փետրվարին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Կորեա այցի արդյունքները, մարտի 26-27-ին Կորեայում նախատեսվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը, մայիս-օգոստոսին Յոսու Կորեա 2012 համաշխարհային ԷՔՍՊՈ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը, միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Կորեայի միջև ակտիվ համագործակցությունը, ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդարանների միջեւ ձևավորված ջերմ համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց Հայաստանում և Կորեայում այս տարի նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը։ Սերգեյ Մանասարյանը և Վի Սոն Լակը կարծիքներ փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |