Հայ և ամերիկացի մասնագետները քննարկել են Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագիրը

Հայ և ամերիկացի մասնագետները քննարկել են Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագիրը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության դեպարտանենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նվազեցման ծրագրի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Բրյուս Դենի Հյուն, ՊՎՆԳ Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցության ծրագրի ղեկավար Լանս Բրուքսը, նախկին ԽՍՀՄ երկրներում նշված ծրագրի իրականացման բաժնի ղեկավար Ջեֆրի դ`Էմուրը, ծրագրի հայաստանյան համագործակցության ղեկավար Ալեքսանդր Շիլերը, ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Ռիձինսկին, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հանդիպման նպատակը ԱՄՆ և ՀՀ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի շրջանակներում Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի քննարկումն էր:

Անդրադառնալով երկու երկրների միջև կնքված Համընդգրկուն Համաձայնագրով Հայաստանում իրականացվող կենսապահովության և կենսանվտանգության արդիականացման ծրագրի ընթացքին, կողմերը գոհունակությամբ արտահայտվեցին համագործակցության արդյունքների վերաբերյալ, պատրաստակամություն հայտնելով առաջիկայում նույնպես, ըստ ամենայնի, ապահովել Համաձայնագիրը կյանքի կոչելու բոլոր ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

Խոսելով ծրագրից ակնկալվող առաջնահերթությունների մասին, նախարար Սերգո Կարապետյանը կարևորեց խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ իրակացվող միջոցառումների ծրագրի մշակման, համայնքային անասնաբույժների համար վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման վերապատրաստման դասընթացների կազմակերպման, լաբորատոր կարողությունների հզորացման և ախտորոշումների էլեկտրոնային համակարգի ստեղծման գործում ամերիկյան կողմի օժանդակությունը:

Իրենց հերթին հյուրերը ներկայացրին թե բարձրացված, թե այլ խնդիրների ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերը, հավաստիացնելով, որ Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շնորհիվ առաջիկայում Հայաստանում կապահովվի հիվանդությունների հայտնաբերման, ախտորոշման, համաճարակաբանական հսկողության, հաղորդման և արձագանքման համակարգի կատարելագործումը, նոր`ավելի բարձր աստիճանի կբարձրացվեն կենսապահովության և կենսանվտանգության չափանիշները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---