16 մարտի 2012 - 12:40 AMT
ՀՀ և Բելառուսի ԱԳՆ միջգերատեսչական խորհրդակցություններ են անցկացրել

2012թ. մարտի 15-ին Երեւանում կայացել են միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ-ների միջեւ: Խորհրդակցությունների ժամանակ հայկական կողմը ներկայացնում էին արտգործնախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը, սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը եւ արտգործնախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բելառուսական կողմը ներկայացնում էին Բելառուսի ԱԳՆ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների վարչության պետ Նիկոլայ Դեմչուկը, Տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Սավինիխը, ինչպես նաեւ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ այլ ոլորտներում:Կողմերը քննարկել են նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: