Գիդո Վեստերվելլեն խուսափել է պատասխանել Բաքվի ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին

Գիդո Վեստերվելլեն խուսափել է պատասխանել Բաքվի ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին

PanARMENIAN.Net - «Ենթադրում ենք, որ ղարաբաղյան խնդիրը չի կարող երկար ժամանակ սառեցված վիճակում գտնվել և ժամանակն է այն լուծելու»,-հայտարարել է ԳՖՀ ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք հարգում ենք ինչպես ազգերի ինքնորոշման իրավունքը, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքը, պետք է փոխզիջումների միջոցով փոխշահավետ լուծում գտնել»,-հայտարարել է Վեստերվելլեն:

Լրագրողի այն հարցին, ինչպես է նա գնահատում Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը խուսափողական պատասխան է տվել, ասելով, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Մարտի 14-ին, դեռևս նախքան Հայաստան այցելելը, մեկնաբանելով, թե ինչ ավանդ կարող է ունենալ Գերմանիան, Վեստերվելլեն հայտարարել է. «Նախորդ տարի Գերմանիան առաջատար դեր է խաղացել Բրյուսելում քննարկումներ նախաձեռնելու համար, որոնք ուղղված էին ԵՄ-ի ղարաբաղյան հակամրտության լուծմանը ներգրավվածության ամրապնդմանը: Հետևությունները, որոնք նախորդ ամիս արել է ԵՄ արտաքին հարցերի վերաբերյալ խորհուդը և Հարավային Կովկասի վերաբերյալ ԵՄ Հատուկ ներկայացուցչի մանդատը, լավ հիմք են հանդիսանում ակտիվ ներգրավվածության համար: Մասնակցությունն ուղղված է ԵԱՀԿ ՄԽ-ին աջակցելուն և լրացնելուն: Ժամանակն է լուծելու այս խնդիրը, որը խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանն ու խաղաղ զարգացմանը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---