«Ապագա». Խորհրդարանում քաղաքագետներ չկան, բայց փոխարենը կան անասնաբույժներ

«Ապագա». Խորհրդարանում քաղաքագետներ չկան, բայց փոխարենը կան անասնաբույժներ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դումայում և Ուկրաինայի ռադայում պատգամավորների գերակշիռ մասը մասնագիտությամբ միջազգայնագետներ, իրավաբաններ ու քաղաքագետներ են: «Ապագան» գրում է, որ ՀՀ խորհրդարանում, որքան էլ որ զավեշտալի է, քաղաքագետներ չկան, բայց փոխարենը կան անասնաբույժներ՝ ՀՀԿ-ից Տիգրան Արզաքանցյան, Վարդան Այվազյան, Սուրիկ Պողոսյան, Միշա Ստեփանյան, ՀՅԴ-ից Աշոտ Ափոյան: Իրավաբանի մասնագիտությունը խորհրդարանում քիչ տարածվածներից է:

Խորհրդարանում իրավաբան-պատգամավորներն են՝ ՀՀԿ Սերյոժա Մարգարյանը, Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը:

Խորհրդարանում մեծ մասսայականություն չվայելող մասնագիտությունների տեր պատգամավորներն են ԲՀԿ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիչ-ըմբիշ, Նաիրա Զոհրաբյանը՝ թատերագետ-լրագրող, ՀՅԴ Վահան Հովհաննիսյանը՝ հնագետ-պատմաբան, և այլք:

Պատգամավորների մեջ շատ են տնտեսագետները. ՀՀԿ Ռուբեն Հայրապետյան, Հարություն Փամբուկյան, Լևոն Սարգսյան, Կարեն Ճշմարիտյան, Հրանտ Գրիգորյան, ՀՅԴ Արծվիկ Մինասյան, ՕԵԿ Խաչիկ Պետրոսյան, անկուսակցական Սամվել Ալեքսանյան: Հարկ է նշել, որ նրանց մեծամասնությունը վերջերս է ստացել բարձրագույն կրթություն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---