Հայաֆիկացված Windows 8 օպերացիոն համակարգը հասանելի կլինի 2012-ի աշնանը

Հայաֆիկացված Windows 8 օպերացիոն համակարգը հասանելի կլինի 2012-ի աշնանը

PanARMENIAN.Net - Այսօր Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում անկացվում է և դեռ ընթացքի մեջ է Մայքրոսոֆթի արտադրանքների հայաֆիկացման թեմայով քննարկում-հանդիպումը։ Իրենց ելույթներով հանդես են գալիս «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը և այլոք։

Գրիգոր Բարսեղյանը PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե երբ պատրաստ կլինի ամբողջովին հայաֆիկացված Windows 8 օպերացիոն համակարգը, պատասխանեց. «Հիմնական տարբերակը կլինի աշնանը, առնվազն այս տարվա 4-րդ եռամյսակում»։

Նա նաև հավելեց, որ այժմ հայաֆիկացման գործընթացի մեջ է նաև Microsoft Office ծրագրային փաթեթի վերջին տարբերակը։

Նրա խոսքով, մինչ «Մայքրոսոֆթ Հայաստանի» գրասենյակի հիմնումը Հայաստանում, Մայրքրոսոֆթն արդեն իսկ սկսել էր իր օպերացիոն համակարգի և ծրագրային փաթեթների տեղայնացման գործընթացը տարբեր երկրներում։ «Հայաստանում Մայրքրոսոֆթն իր առաջին համագործակցությունը տեղայնացման հարցում սկսել է Biline ընկերության հետ»,-նշեց նա։

Իր ելույթի ժամանակ Գրիգոր Բարսեղյանը ներկայացրեց և ցուցադրեց արդեն գոյություն ունեցող հայաֆիկացված Windows 7 ՕՀ-ն և Մայքրոսոֆթի կայքում գոյություն ունեցող ֆորումը, որտեղ յուրաքանչյուր օգտագործող կարող է աջակցել տերմինների թարգմանությանը՝ առաջարկելով սեփական տարբերակը կամ քվեարկելով մեկ այլ տարբերակի համար։

«Օրինակ Start կոճակը թարգմանվել է Մեկնարկ կամ Start Screen-ը՝ մեկնարկային վահան»,- պարզաբանեց նա և հավելեց, որ Windows-ի հայաֆիկացմամբ առնվազն մեկ խոչընդոտ տեխնոլոգիաների հետ շփման հարցում լուծվում է։

Մինչ օրս հայաֆիկացվել են և հասանելի են ներբեռնման համար անվճար Մայքրոսոֆթի կայքից Windows XP, Windows Wista և Windows 7 օպերացիոն համակարգերը և Microsoft Office փաթեթի 2007 և 2010 տարբերակները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---