ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 258 ՄԻԱՎ ՎԱՐԱԿԱԿԻՐ 4 մարտի 2004 - 19:09 AMT PanARMENIAN.Net - 2001 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 258 ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 246-ը` ՀՀ քաղաքացիներ են: Մինչդեռ իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ հանրապետությունում վարակակիրների տարածվածության իրական չափերն ավելի քան 10 անգամ գերազանցում են գրանցման տվյալները: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տեղեկատվության համաձայն, ՄԻԱՎ վարակակիրներից 50-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ: Վարակակիրների ընդհանուր կազմում գերակշռում են տղամարդիկ` 79.3 տոկոս, կանայք կազմում են` 20.3 տոկոս: ՄԻԱՎ վարակի 3 դեպք գրանցվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ վարակակիրների 80 տոկոսից ավելին 20-39 տարեկան տարիքային խմբում է: Հայտնի են նաեւ ՄԻԱՎ վարակակիր ծնողներից երեխաների ծննդյան դեպքեր: Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրամիջոցների ներերակային օգտագործումը` 51.7 տոկոս եւ հետերոսեքսուալ կապերը` 39 տոկոս: Գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 37 դեպք, որոնցից 9-ը` 2002 թվականին, 6-ը` անցյալ տարի:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |