ԱՄՆ-Ն ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՀԱԷԿ-Ի ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 4 մարտի 2004 - 22:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՊԵտդեպարտամենտն ավելի քան 1 մլն դոլար կհատկացնի Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) ֆիզիկական պաշտպանության մակարդակի բարձրացման համար: Ինչպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանն է հաղորդել ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մուշեղ Շահինյանը, այդ գումարը կհատկացվի ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից իրականացվող հետխորհրդային տարածքում ատոմակայանների անվտանգության բարձրացման ծրագրի շրջանակներում: Միջոցները կուղղվեն 2004-2005 թվականների համար նախատեսված ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության արդիականացման նախագծի իրականացմանը: Ձեռնարկվող միջացառումները կոչված են առավելագույնս պաշտպանելու ՀԱԷԿ-ը հնարավոր ահաբեկչական գործողություններից եւ արտաքին միջամտություններից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |