Կարմիր Խաչը Սիրիայում հումանիտար դրության վատթարացում է կանխատեսում

Կարմիր Խաչը Սիրիայում հումանիտար դրության վատթարացում է կանխատեսում

PanARMENIAN.Net - Սիրիայում իրադրության լուրջ փոփոխություններ քաղաքական մակարդակում չկան, հումանիտար դրությունը երկրում վատթարանում է: Այդ մասին այսօր ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին և «Վեստի-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Յակոբ Քելլենբերգերը` ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները:

«Սերգեյ Լավրովի հետ հանդիպման հիմնական թեման Սիրիան էր: Ես նախարարին տեղեկացրեցի հումանիտար ոլորտում իրերի դրության մասին երկրում»,- հաղորդել է ԿԽՄԿ նախագահը:

Նրա խոսքով` կառույցը մտահոգված է ոչ միայն նրանով, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում հումանիտար ոլորտում, այլև նրանով, որ այդ դրությունը շարունակելու է վատթարանալ:

«Քաղաքական մակարդակում մենք առայժմ լուրջ փոփոխություններ չենք տեսնում»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---