Հայաստանը հետևում է Քենիայի օրինակին. առաջին անգամ կկիրառվի «iԴԻՏՈՐԴ» ծրագիրը20 մարտի 2012 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ կկիրառվի «iԴԻՏՈՐԴ» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններին` խթանելով ընտրական գործընթացների հասարակական վերահսկողությունը և քարտեզագրելով ընտրախախտումների վերաբերյալ դիտարկումները ինտերնետային կայքում: Ծրագիրն իրականացնում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները համատեղ: «iԴԻՏՈՐԴ»-ը մշակվել է «ուշահիդի» առցանց գործիքի հիման վրա: Այն ստեղծվել է 2007թ.-ին Քենիայի նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումներն ամփոփելու համար: Հետագայում այն օգտագործվել է բազմաթիվ այլ երկրներում ընտրությունների գործընթացները դիտարկելու նպատակով: 2012թ. մայիսի 6-ի այս գործիքն առաջին անգամ կկիրառվի նաև Հայաստանում խորհրդարանական ընտրությունները և դրանց նախորդող քարոզարշավը դիտարկելու համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |