Ապրիլի 25-ին Կապիտոլիումի բլրում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 25-ին Կապիտոլիումի բլրում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական կազմակերպությունները Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի հետ համատեղ Հայաստանի դեսպանատան և ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության աջակցությամբ ապրիլի 25-ին Կապիտոլիումի բլրում կանցկացնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառում, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումը (ANCA):

Միջոցառումը կվարի Արտաշես Քասախյանը` Գլենդեյլ քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը: Ամերիկահայերը և ցեղասպանությունների իրագործման հակառակորդներն ԱՄՆ բոլոր նահանգներից, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչները, կհավաքվեն այդ օրը՝ կրկին հաստատելով ամերիկյան ժողովրդի հավատարմությունն արդարությանը և ճշմարտությանը:

ANCA-ն հիշեցնում է, որ Ցեղասպանության հետ կապված երկու օրենսդրական ակտերը վերջերս ԱՄՆ Սենատում դրվել են քննարկման: Առաջին ակտը՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որն առաջարկվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Մարկ Քիրքի կողմից, կոչ է անում ԱՄՆ կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օգտագործել այդ չարագործության դասերը՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու համար: Երկրորդ ակտը, որը ներմուծվել է սենատորներ Սքոթ Բրաունի, Դայան Ֆայնշտեյնի և Մարկ Քիրքի կողմից, կոչ է անում Թուրքիային վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներից գողացված ունեցվածքը դրա օրինական տերերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---