Թուլուզի հրաձիգին գնդակահարել են գրոհի ժամանակ

Թուլուզի հրաձիգին գնդակահարել են գրոհի ժամանակ

PanARMENIAN.Net - Թուլուզի հրեական դպրոցի վրա հարձակված կասկածյալը հինգշաբթի գրոհի ժամանակ զոհվել է իր բնակարանում, հաղորդում է ֆրանսիական BFMTV հեռուստաընկերությունը: ԶԼՄ-ները հաղորդում են, որ բնակարանում բարիկադավորված 23-ամյա Մոհամմադ Մերան դիմադրություն է ցուցադրել հատուկ նշանակության ջոկատին, արդյուքում կիրառվել է կաթվածահար անող գազ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հանցագործը մարտի 19-ին մոտոցիկլետով մոտեցել է Թուլուզի հրեական դպրոցին և կրակ բացել մի խումբ աշակերտների, ուցուցիչների և ծնողների վրա: Զոհվել են 30-ամյա մանկավարժը, նրա երկու երեխաները և դպրոցի տնօրենի դուստրը: Ծանր վիրավորվել է 17-ամյա մի դեռահաս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---