Թուրք իրավապաշտպան ու գիտնական Սայիթ Չեթինօղլուն այն սակավաթիվ խիզախ մտավորականներից է, որը ոչ միայն ճանաչում ու կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև մշտապես հանդես է գալիս Ցեղասպանության համար հատուցման բարոյական անհրաժեշտության շեշտադրումով։
Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման և հատուցման համար հայության պայքարը Ցեղասպանության 100-րդ տարելիցով ոչ միայն չի սահմանափակվում, այլև նոր թափով շարունակվում է նաև այսօր։