Այսօր բանակցությունների ձեւաչափը ուղղված չէ Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման

Արման Մելիքյան.

Այսօր բանակցությունների ձեւաչափը ուղղված չէ Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, կարծես, ավելի է հեռվանում, չնայած միջնորդների լավատեսական հայտարարություններին 2006 թվականի սկզբին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, ըստ էության, չարդարացրեցին ԵԱՀԿ ՄԽ կանխատեսումները: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի խնդրանքով մեկնաբանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը:
Անցել է 2006 թվականի կեսը, իսկ կողմերը նույնքան հեռու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Արդյոք չե՞ն շտապել միջնորդները, մասնավորապես ԱՄՆ-ի դիվանագետը, այդպիսի հայտարարություններ անել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի արագացումը երեւան բերեց բանակցային գործըթնացի թուլությունները: Բանակցությունների ձեւաչափը չի համապատասխանում հակամարտության ընդհանուր տեսքին: Այդ ընկալման գործոններից մեկը դարձավ Ադրբեջանից հայ գաղթկանների հարցը: Հենց այդ խնդիրը, որը բարձրացրեցին իրենք` գաղթականները, որ միավորվել են իրենց իրավունքների պաշտպանության հարցով զբաղվող կազմակերպությունում, երեւան բերեց բանակցային գործընթացի անհամաչափությունը: Նրանք հասկացան, որ իրենց մասին պարզապես մոռացել են եւ նամակ հղեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, ինչպես նաեւ համանախագահ-երկրների ներկայացուցիչներին:

Ըստ համանախագահների առաջարկած կարգավորման ծրագրի, Ադրբեջանն ինչ-որ տարածքներ է ստանում, իսկ իրենց նախկին բնակության վայրը լքած գաղթականները վերադառնում են: Սակայն պետք չէ մոռանալ, որ այդ մարդիկ բռնությունների եւ էթնիկ մաքրումների չեն ենթարկվել, ինչպես դա տեղի էր ունեցել Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի հայկական բնակչության նկատմամբ, նրանց ոչ ոք չի վտարել, ավելին նրանցից շատերը կազմել են Ադրբեջանի զինված ուժերի կորիզը ռազմական գորոծղությունների ժամանակ եւ հեռացել են նահանջող ադրբեջանական բանակի հետ: Չէ որ, այն ժամանակ Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումները կազմվում էին տարածքային սկզբունքով: Համանախագահները շրջանցում են հայ գաղթականների հարցը: Հիշեցնեմ, որ հայ գաղթականների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանք չեն վերադառնա նախկին բնակավայրերը, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի Հանրապետության իրավասության ներքո: Այդ մասին ասվում է «Գաղթականներն ու միջազգային իրավունքը» քաղաքացիական ընկերության ցանցի բաց նամակում` ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Կազմակերպությունն առաջարկում է Ղարաբաղյան հարցի բանակցությունների գործընթացի օրակարգում ներառել նաեւ 500 հազար հայ գաղթակնների հարցը: Ի դեպ, որքանով ես գիտեմ, Մինսկի խմբի համանախագահ-երկրներից մեկի դեսպանատան ներկայացուցիչները բառացիորեն օրերս հանդիպել են «Գաղթականներն ու միջազգային իրավունքը» քաղաքացիական ընկերության ցանցի ներկայացուցիչների հետ:

Այսինքն, ըստ Ձեզ, առաջիկայում կարգավորում պե՞տք չէ սպասել:

Եթե պարզ խոսենք, ապա այսօր կարգավորման ծրագիրն ու բանակցությունների ձեւչափը ուղղված չեն հակամարտության երկարատեւ կարգավորման: Միջնորդների եւ հակամարտող կողմերի նպատակները տարբերվում են կարգավորման էության ընկալման հարցում: Ինչ վերաբերվում է տարբերակներին, ապա եթե դրանցից ոչ ոք չի ընդունվել, նշանակում է` կարիք չկա խոսել դրանցից որն էր լավ, որը` վատ:

Հեռահաղորդակցության վերականգնումն ու սահմանների բացումը ոչ միայն չեն կարող կարգավորել հակմարտությունը երկար ժամանակով, այլեւ չեն երաշխավորում մեծ տնտեսական առաջընթաց: Չի լինի բեռների այն հոսքը, որն այդքան սիրում են մեջ բերել ճանապարհների բացման կողմնակիցները: Ահա ասում են, եթե ընդունվի առաջարկվող տարբերակը, ապա Հայաստանում ծաղկում կսկսի, ներդրումները կհոսեն մեծ չափերով: Ոչ մի նման բան: Երկիրն ինքը պետք է ապահովի իր զարգացումը ամեն պայամաններում: Մարդիկ արեւմուտքում փող հաշվել գիտեն, եւ նրանք կտան այնքան, որքան պետք կլինի, որպեսզի ապահովեն իրենց շահերը:

Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում ելքը ստեղծված իրավիճակից:

Որքան արագ զարգանա հայկական հասարակությունը, այնքան արագ հնարավոր կլինի լուծել խնդիրը: Պետք չէ կանգնել մի տեղում եւ սպասել ինչ-որ բանի: Շատ ուսանելի է այս դեպքում Թուրքիայի օրինակը: Այս երկիրն իր ողջ պատմության ընթացքում մարդկային քաղաքակրթության համար որեւէ արժեքավոր բան չի ստեղծել, սակայն շնորհիվ այն բանի, որ նա փակել էր Եվրոպայի համար ուղիղ ճանապարհը դեպի Ասիա, ստիպել էր նրան շրջանցող ուղիներ փնտրել: Հնդկաստան ծովային ճանապարհի բացումը, Ամերիկայի հայտնագործումը իրենց հերթին խթան հանդիսացան գիտության զարգացման համար: Եւ, որպես հետեւանք, ծնվեց արեւմուտքի ներկա գիտական, տնտեսական, տեխնիկական գերիշխանությունը: Միեւնույն ժամանակ, Թուրքիան արեց ամեն ինչ, որպեսզի Արեւելքը մնա «մթության» մեջ: Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը ԼՂՀ-ի համար անում են նույնը, ինչը ժամանակին Թուրքիայի կողմից արվել էր Եվրոպայի համար:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---