Արամ Մանուկյանը նշել է քաղաքական պայքարի մեջ ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը 30 մարտի 2012 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով Երևանում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, նշել է քաղաքական պայքարի մեջ ժողովրդի ներգրավման անհրաժեշտությունը: «Անտարբեր քաղաքացիներ չպետք է լինեն»,- ընդգծել է նա: Մանուկյանն անդրադարձել է նաև 10-րդ ընտրատարածքում Խաչատուր Սուքիասյանին գրանցելուց իշխանությունների հրաժարվելուն: Նրա խոսքով` որքան իշխանությունները ոչ խելամիտ քաղաքականություն են վարում, այնքան մեծ ատելություն են առաջացնում ժողովրդի մեջ, որը սիրում և հարգում է Սուքիասյանին: Խաչատուր Սուքիասյանն իր հերթին հանրահավաքի ժամանակ շնորհակալություն է հայտնել ժողովրդին այն աջակցության համար, որը իրեն ցուցաբերել են վերջին տարիներին` ընդգծելով, որ նրան միշտ ընդունել է որպես սեփական ընտանիք: Նա ընդգծել է, որ թեև իրեն չգրանցեցին, ինքը կգործադրի իր բոլոր ուժերը երկրին անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար: Ընդդիմադիր օլիգարխ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Խաչատուր Սուքիասյանը մտադիր էր իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում մայրաքաղաքի 10-րդ միամանդատ ընտրատարածքում: Սուքիասյանին մերժել էին նրա թեկնածության գրանցման հարցում այն պատճառով, որ նա վերջին հինգ տարվա ընթացքում անընդմեջ չի բնակվել Հայաստանի տարածքում: Հարկ է նշել, որ նույն այդ ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |