Լևոն Տեր-Պետրոսյանն երկխոսությունը համարում է Հայաստանի քաղաքական էթիկայի ամենամեծ նվաճումը![]() PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` խոսելով ընտրությունների վերահսկման միասնական շտաբի(ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ) մասին` նշեց, որ մարդիկ կան, որոնք լծվել են այդ շտաբը վիժեցնելուն: Դա, ըստ նրա, արվում է Սերժ Սարգսյանին պահելու համար: «Երկխոսությունը համարում եմ Հայաստանի քաղաքական էթիկայի ամենամեծ նվաճումը: Դրա շնորհիվ է, որ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, մեզ հաջողվեց ետ բերել Ազատության հրապարակը, մարտի 1-ի բացահայտման գործը»,-ասել է ՀԱԿ առաջնորդը. «Աշխարհի ցանկացած ընդդիմություն կնախանձեր Հայ ազգային կոնգրեսին, որը կարողացավ այսպիսի նվաճումներ արձանագրել»:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |