ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՉԵՆ ՄՆԱ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ, ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը կառուցողական քայլեր ձեռնարկի, այդ մոտեցումն անպատասխան չի մնա: Այդ մասին, ինչպես գրում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով թուրքական «Սթարգազեթե» թերթը, երկրի խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը` պատասխանելով Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցին: Ինչպես նշում է թերթը, «Հայաստան մեկնելու հնարավորության մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի հայտարարությունից հետո արտգործնախարար Աբդուլահ Գյուլն էլ կանաչ լույս վառեց Երեւանի հետ հարաբերությունների համար»: Աղբյուրի համաձայն, պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հարցին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ Ալիջանի սահմանադուռն օգտագործվում է միայն արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով եւ փակ է զբոսաշրջիկների համար: Իսկ Աքյաքայի երկաթուղային սահմանադուռը փակվել է, քանի որ 1993 թվականից դադարեցվել են առեւտրային բեռնափոխադրումներն այդ երկաթգծով:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---