ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Բրատիսլավայում իր աշխատանքը կսկսի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես» գործակալությանն է հաղորդել պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, նստաշրջանում կներկայացվի նաեւ Հարավային Կովկասի իրավիճակի մասին զեկույցը: Փաստաթղթում, մասնավորապես, անդրադարձ կա տարածաշրջանային հակամարտություններին, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներքաղաքական վիճակին, ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրներին, ժողովրդավարության զարգացման մակարդակին, հարեւան երկրների` Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ազդեցությանը տարածաշրջանի վրա եւ այլ հարցեր: Մ. Շահգելդյանի խոսքերով, զեկույցում կան որոշ կետեր, «որոնց հետ Հայաստանը մասնակիորեն համաձայն չէ»: Ընդ որում նա չի մանրամասնել, թե ինչպիսի տարակարծությունների մասին Է խոսքը, նշելով, որ հայկական կողմը կներկայցնի իր դիրքորոշումը այդ առնչությամբ: Նշենք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանն ունի ասոցիացված անդամի կարգավիճակ եւ քվեարկություններին մասնակցելու իրավունք չունի:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---