«AMNESTY INTERNATIONAL»-Ը ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Վերացնելով խաղաղ պայմաններում մահապատիժը` Հայաստանը կատարել է Եվրախորհրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունը: Այդուհանդերձ, թեեւ 2003 թվականի դեկտեմբերին, կատարելով մեկ այլ պարտավորություն, Հայաստանի խորհրդարանը ընդունել է օրենք այլընտրանքային ծառայության մասին, բանտում դեռեւս շարունակում են մնալ կրոնական պատճառներով ծառայությունից հրաժարված պատանիներ, ասվում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2003թվականի զեկույցծում: «Բացի այդ, Հայաստանի իշխանությունները ձերբակալել են նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության խաղաղ երթերի ու բողոքի ցույցերի շուրջ հարյուր մասնակիցների»: Ամփոփելով միջազգային կառույցների եւ անկախ դիտորդների հաշվետվությունները, «Amnesty International»-ը նշում է, որ Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցյալ տարվա մարտին ընտրվել է «համատարած ընտրախախտումների արդյունքում»: Զեկույցում նշվում է, որ միջազգային քննադատության ճնշման ներքո Քոչարյանը ընդունել էր, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին եւ ստեղծել էր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր ընտրախախտումները: Այդուհանդերձ, մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են գրեթե նույն սցենարով, եւ նախագահին աջակցող կուսակցությունները խորհրդարանում ստացել են բացարձակ մեծամասնություն, նշում է «Amnesty International»-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---