Ռուբեն Մելքոնյան. Թշնամու լեզվի իմացությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանում ադրբեջաներենի առաջին դասագիրքը, որի հեղինակն է նույն ֆակուլտետի դասախոս Լիլիթ Մովսիսյանը: Ըստ նրա, ադրբեջանագիտությունը, որն ուսումնասիրում են ԵՊՀ-ում 2008թ-ից, թուրքագիտության հետ մեկտեղ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Գիրքն ակադեմիական է և նախատեսված է ուսանողների, թուրքագետների, պատմաբանների համար: Թշնամու լեզուն պետք է իմանալ, ասել է Մելքոնյանը: Անդրադառնալով հայագիտության հարցին Ադրբեջանում՝ Մելքոնյանն ասել է, որ այն չափազանց քաղաքականացված է Ադրբեջանում և ենթարկված է «թշնամու կերպարի» ձևավորմանը, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ադրբեջանագիտությունը գիտական մակարդակի վրա է դրված: Փոխդեկանը նաև նշել է, որ «Ադրբեջան. և «ադրբեջանագիտություն» տերմինները բավականին հարաբերական են, քանի որ մեր «ոչ բարյացակամ» հարևաննի կատարած լեզվական փոխառություններից մեկն են: Գրքի ֆինանսավորումը ստանձնել է Արցախբանկը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |