ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ18 հունիսի 2004 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Երեւան է ժամանել Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանը, որը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ` անվտանգության եւ տնտեսության ոլորտում ԱՄՆ հետ հարաբերությունների վերաբերյալ: Այդ նույն նպատակով Համագումարի ղեկավարը կայցելի նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ կհանդիպի հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին: Ինչպես տեղեկացրել են ԱՀՀ մամուլի ծառայությունում, այցի շրջանակներում Է.Բարսամյանը կայցելի նաեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ կհանդիպի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն, վարչապետ Զուրաբ Ժվանիային եւ ԱԳՆ ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլուն: Այդ բանակցությունները կներառեն ԱՄՆ-Վրաստան-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցեր, կշոշափվեն նաեւ Ջավախքի առնչությամբ պաշտոնական Թբիլիսիի պլանները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |