ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԵՐՔԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐՈԿՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ19 հունիսի 2004 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են լուրերն այն մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը Երեւան կատարած իր վերջին այցի ընթացքում (հունիսի 3-ին) Հայաստանի նախագահի հետ ոչ պատշոնապես քննարկել է Ադրբեջանին, որպես բարի կամքի դրսեւորում, Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող երեք շրջանների հանձնման հարցը: Մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներում այդ լուրերը հերքել են Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Օլեգ Եսայանը: «Չեմ կարծում, որ այդպիսի քննարկումներ ընդհանրապես եղել են», - հայտարարել է Օ.Եսայանը` ավելացնելով, որ «եթե Ղարաբաղը անլուրջ է համարել հինգ շրջանների վերադարձը` Երեւան-Բաքու երկաթուղու բացման դիմաց, ապա միամտություն կլիներ կարծելը, թե կհամաձայնվի երեքի վերադարձին»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |