ՄԻԱՅՆ ԶԱՐԳԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԳՈՐԾԵԼ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՂՁԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ19 հունիսի 2004 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Բարեկամության հայկական խորհրդարանական վեհաժողովի (ԲՀԽՎ) հետագա գործունեությունը կարող է նվազագույնի հասցնել Հայոց ցեղասպանության հարցի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային հանրության կողմից հակահայկական որոշումների ընդունման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում ընթացող ԲՀԽՎ հիմնադիր նիստում այսօր հայտարարել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի համար արդիական խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է հասնել Հայաստանի տնտեսական բարգավաճմանը: Նման կարծիք է հայտնել նաեւ համաժողովի մասնակից` Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, որը գտնում է, որ միայն զարգացած Հայաստանը կարող է լինել համայն հայության իղձերի ու նպատակների իրագործման աղբյուր: Ուստի, նրա կարծիքով, օրակարգային պահանջ պետք է դառնան տնտեսական բարեփոխումների շարունակականությունն ու ողջ հայության ջանքերի համատեղումը: Հիշեցնենք, որ Բարեկամության հայկական խորհրդարանական վեհաժողովի նիստի աշխատանքներին մասնակցում են մոտ 70 հայ պատգամավորներ 25 երկրների խորհրդարաններից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |