ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՑՈՂՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ 1 հուլիսի 2004 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին մոտավորապես ժամը 13-ին Հայաստանի Կոտայքի շրջանում վթարի է ենթարկվել «Becas» X-32, որը պատկանում էր վրացական «Սերվիս-էյր» ավիաընկերությանը: Ինչպես հաղորդել են Հայաստանի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչությունում, ինքնաթիռը վարձակալվել էր Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կոմից անտառների առողջացման նպատակով քիմիական մշակում անցկացնելու համար: Ինքնաթիռը ընկել է Աղվերան գյուղի մերձակա պանսիոնատներից մեկի մոտ: Վթարի հետեւանքով զոհվել է օդաչուն` Վրաստանի քաղաքացի Դավիթ Կախինաձեն: Վթարի պատճառները պարզվում են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |