ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՇԱԿԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Առաջիկայում Եվրամիությունը կմշակի Հարավային Կովկասի պետությունների հետ համագործակցության նոր ծրագիր, որը լրացնելով Գործընկերության եւ համագործակցության մասին գործող պայմանագիրը, կներառի հետագա զարգացմանը եւ տարածաշրջանային համագործակցությանն միտված կոնկրետ ուղղություններ եւ անելիքներ: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յանեշ Պոտոչնիկը Երեւանում արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը: Հանձնակատարի խոսքերով, առաջին փուլում նախատեսվում է մինչեւ եկող գարուն զեկույց պատրաստել Հայաստանի մասին, որի հիման վրա կորոշվեն անհատական ծրագրի ժամկետները եւ բովանդակությունը: Նշենք, որ Պոտոչնիկը Հայաստանում է գտնվում Հարավային Կովկաս այցի շրջանակներում:
 Ուշագրավ
---