ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ ՎՏԱՐՎԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ28 հուլիսի 2004 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Մի քանի հարյուր հայ փախստականներ Ադրբեջանից գտնվում են Մոսկվայի Մոլոդցովո փողոցի հանրակացարանից վտարվելու սպառնալիքի տակ: 1989 թվականից այստեղ Յուրի Լուժկովի կարգադրությամբ հաստատված բնակիչները պետք է ազատեն կացարանը մինչեւ օգոստոսի 1-ը: Ըստ «Ռոսիա» հեռուստատեսության, շրջանի ղեկավարությունը մտադիր է քանդել հին մասնաշենքերը: Չինովնիկները արդեն հայտարարություն են փակցրել պատերին, որ օգոստոսի 1-ից դադարեցվելու Է ջրի եւ ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը: Մինչդեռ հանրակացարանի բնակիչների նկատմամբ սկսել են կիրառել ոչ քաղաքակիրթ մեթոդներ: Ականատեսների վկայությամբ, շրջանային իշխանությունների ներկայացուցիչները մտել են սենյակները, ջարդել կամ փողոց թափել կահկարասին: Ըստ աղբյուրի, հայ փախստականներից շատերը այդպես էլ չեն ձեւակերպվել փաստաթղթերը, թեեւ հետագայում դարձել են Ռուսաստանի քաղաքացիներ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |