ԱՄՆ-Ի «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇԱՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ 9 հոկտեմբերի 2004 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի շրջանակներում Հայաստանին միջոցների տրամադրման շուրջ բանակցությունները հաջող են ընթանում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել վարկաֆինանսական, բյուջետային եւ տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նշենք, որ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի նախնական գնահատականով, ծրագրի շրջանակներում Հայաստանն ակնկալում է 700 մլն դոլար ստանալ, ընդ որում առաջին 100 մլն դոլարն արդեն 2004 թվականի վերջում: Հիմնականում «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի շրջանակներում միջոցները տրամադրվում են քաղաքական ազատությունների խթանման, արդար պետական կառավարման եւ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտ ներդրումների համար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |