ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ՑԽԻՆՎԱԼ` ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԸՆԹԱՑՈՂ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ14 հոկտեմբերի 2004 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Երեկ Վրաստանում Հայաստանի հյուպատոս Արթուր Սարգսյանը Թբիլիսիից մեկնել է Ցխինվալ Ռուսաստանից Հայաստան վերադարձող հայերի շուրջ վրաց-օսական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանը հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանատանը: Նշենք, որ վրաց իրավպահ մարմինները Էրգնեթի կետում (Ցխինվալի մերձակայքում) կանգնեցրել են բեռներ եւ մի քանի տասնյակ հայերի, որոնք Ռուսաստանից հայրենիք էին վերադառնում չճանաչված Հարավային Օսիայի հանրապետության տարածքով: Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիները, որոնց թվում կան շատ երեխաներ եւ կանայք, արդեն մի քանի օր է հնարավորություն չունեին հատելու վրաց-օսական սահմանը, փորձել են Վրաստան մուտք գործել սահմանի հարավ-օսական հատվածով` վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետի փակման պատճառով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |