ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲԻԶՆԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԸ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-19-ը Երեւանում տեղի կունեն հայկական «Յունիքոմփ» ընկերության կողմից կազմակերպված «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ եւ լուծումներ բիզնեսի կազմակերպման եւ հսկողության համար» սեմինարը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը, այդ միջոցառումը նախատեսված է տեղեկատվության մշակման եւ պահպանման ծրագրերի հետ աշխատող կազմակերպությունների ղեկավարների համար: Սեմինարում կներկայացվեն կազմակերպությունների գործունեության համակարգչայնացմանն առնչվող լուծումներ, տեղեկացրել է Բալդրյանը: Սեմինարի ընթացքում կներկայացվեն նաեւ տեղեկատվության մշակմանն ու պահպանմանն առնչվող լուծումներ ու կլաստերային համակարգեր:
 Ուշագրավ
---