ՍԿՍՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ22 հոկտեմբերի 2004 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր սկսվել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Վրաստան: Կեսօրին հայ-վրացական սահմանի Բագրատաշենի կամրջի չեզոք գոտում Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին եւ նախարարների կաբինետի անդամները դիմավորել են Ռոբերտ Քոչարյանին: Դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սադախլոյում: Այցի ծրագրի համաձայն, այսօր տեղի կունենա նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների բարձր մակարդակի բանակցությունները: Բացի այդ, Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զուրաբ Ժվանիայի, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Նշենք, որ Ռ.Քոչարյանը կմասնակցի նաեւ հայ-վրացական գործարար համաժողովին, Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումներին, կհանդիպի երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակությունը Երեւան կվերադառնա հոկտենմբերի 24-ին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |