Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԾԱՎԱԼՈՒՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՊԱԱՏՐԱՍԱՏՎՈՒՄ ՏԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ27 նոյեմբերի 2004 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է պատրաստվում տալ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը` վկայակոչելով «Ա1+» գործակալությունը: Նախագահն առայժմ հրաժարվել է պատասխանել այս առնչությամբ լրագրողների հարցերին: Նա «Ա1+»-ի թղթակցի հարցին միայն նշել է. «Ամեն ինչ լավ է ընթանում»: Ռ.Քոչարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցի` Ղարաբաղին առնչվող մասին, մասնավորապես, այդ թեմայով 1997 թվականին հրապարակված նրա մեծ հարցազրույցին: Ռ.Քոչարյանը նշել է, որ ղարաբաղյան հարցի առնչությամբ նրանցից ամեն մեկը մնում է այն դիրքորոշումների վրա, որոնց վրա եղել է եւ դա նա բնական է համարում: Հիշեցնենք, որ Լ.Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ հոդվածը 1998 թվականին դարձել է նախկին նախագահի հրաժարականի անմիջական առիթը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |