ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Ակադեմիկոս Թամանյանի դեռեւս 30-ական թվականներին կազմած նախագծի համաձայն, Երեւանի Գլխավոր պողոտան պետք է սկսվեր ներկայիս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտից եւ ավարտվեր դեպի Կոնդի հին շինությունները եւ մանկական երկաթուղի տանող փողոցով: Սակայն այդ նախագիծը այդպես էլ չիրագործվեց: Ինչպես հաղորդել է այսօր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ, նախատեսվում է 2005 թվականի սեպտեմբերից սկսել շինարարական աշխատանքները Գլխավոր պողոտայում: Աշխատանքները կավարտվեն 4-5 տարվա ընթացքում: Պողոտան ամբողջությամբ կկառուցվի մասնավոր ներդրումների հաշվին: Բյուջետային ֆինանսավորում չի նախատեսվում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---