14  15.09.12 - «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը

ՀԱՊԿ ԱԱՀՈւ ուժերը հաջողությամբ ավարտեցին «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները

ՀԱՊԿ ԱԱՀՈւ ուժերը հաջողությամբ ավարտեցին «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը հաջող կերպով ավարտեցին «Փոխգործակցություն 2012» օպերտատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը մարտական հրաձգությամբ: Զորավարժություններին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Ղազախստանի գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

Պետք է նշել, որ ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն 2012» զորավարժություններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքերը:

Զորավարժությունների սցենարի համաձայն, ԱԱՀՈՒ ուժերն օգնություն են ցուցաբերում Սևանիա երկրին, որի տարածքային ամբողջականությանը սպառնում են կանոնավոր ավազակախմբերը և ահաբեկչական խմբավորումները, ինչպես նաև հարևան երկրները` Զանգերիան և Բուռնաստանը:

Զորավարժություններին մասնակցում են ՀՕՊ միջոցներ և ուժեր, զրահատեխնիկա և հրետանի, ՍՈՒ-25 գրոհիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների սցենարով նաև նախատեսված է հակաահաբեկչական գործողությունների անցկացում, պատանդների ազատ արձակում, ԱԻՆ ուժերի կողմից պայթյունների և հրդեհների հետևանքների վերացում, ինչպես նաև տուժածներին օգնության ցուցաբերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պահակախմբի կողմից:

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 2000 մարդ և 500 միավոր տեխնիկա:

ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-մարտավարական «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները տեղի են ունենում Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման է ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միավորված խմբավորման համատեղ գործողությունները` պայմանական հակառակորդի հարձակմանը դիմակայելու և հակահարձակման անցում կատարելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---