23  19.09.12 - ՀԱՊԿ զորավարժություն. Օր 4-րդ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՀՀ ՊՆ ղեկավարը գոհ են ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունների արդյունքից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՀՀ ՊՆ ղեկավարը գոհ են ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունների արդյունքից

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհ են մնացել «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցած ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների արդյունքից: «Ես որպես զորավարժությունների հրամանատար գոհ եմ զորավարժությունների կազմակերպումից ու անցկացումից, ինչպես նաև մեր զինծառայողների գործողություններից»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Նա նշել է, որ զորավարժությունների հիմնական փուլին նախորդել է հսկայական նախապատրաստական աշխատանք՝ հավելելով, որ հիմնական խնդիրն էր փոխադարձ գործողությունների մշակումը ԱԱՀՈւ շրջանակում:

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բարձր է գնահատել ՀՀ ՊՆ և անձամբ Սեյրան Օհանյանի աշխատանքը: «Զորավարժություններն անցան շատ բարձր մակարդակով»,-ասել է նա:

Պետք է նշել, որ ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժություններում առաջին անգանմ կիրառվեցին հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերը:

Ըստ զորավարժությունների սցենարի ԱԱՀՈւ ուժերը օգնություն են ցուցաբերում Սևանիա երկրին, որի տարածքային ամբողջականությանն են սպառնում կանոնավոր ավազակախմբերն ու ահաբեկչական կազմավորումները, ինչպես նաև հարևան երկրները՝ Զանգերիան ու Բուրնաստանը:

Զորավարժություններին մասնակցել են ՀՕՊ միջոցներ և ուժեր, զրահատեխնիկա և հրետանի, ՍՈՒ-25 գրոհիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների սցենարով նաև նախատեսված է հակաահաբեկչական գործողությունների անցկացում, պատանդների ազատ արձակում, ԱԻՆ ուժերի կողմից պայթյունների և հրդեհների հետևանքների վերացում, ինչպես նաև տուժածներին օգնության ցուցաբերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պահակախմբի կողմից:

Զորավարժություններին մասնակցել են շուրջ 2000 մարդ և 500 միավոր տեխնիկա:

ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-մարտավարական «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները տեղի են ունեցել Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման է ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միավորված խմբավորման համատեղ գործողությունները` պայմանական հակառակորդի հարձակմանը դիմակայելու և հակահարձակման անցում կատարելու համար:

14  15.09.12 - «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---