2005 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՈՒՍՈՒԿԵՍ ԱՄՍՈՒՄ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ 36 ԽԱԽՏՈՂԻ

PanARMENIAN.Net - 2005 թ. մարտին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության զինծառայողները ձերբակալել են ազգությամբ քուրդ Թուրքիայի քաղաքացու, որը «լավագույն կյանքի որոնումներով» փորձել է ապօրինաբար անցնել Հայաստանի պետական սահմանը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը:Ինչպես տեղեկացրել է այսօր Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի քարտուղար փոխգնդապետ Իվան Ժիրենկոն, ձերբակալված սահմանախախտն արդեն հանձնվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը: Ի. Ժիրենկոյի խոսքերով` ընդամենը հաշվետու շրջանում ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ պետսահմանի 36 խախտողի, որից 35-ը` «Զվարթնոց» միջազգային օդանավայանի անցակետում, իսկ Թուրքիայի վերոհիշյալ 1 քաղաքացին ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում: Նույն ժամանակահատվածում կալանվել եւ Հայաստանի համապատասխան կառույցներին է հանձնվել $18 հազարի մաքսանենգ ապրանք, հաղորդել է ռուս սպան:
 Ուշագրավ
---