ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՆԵՐԸ ՄԻՇՏ ԳՏՆՎԵԼ ԵՆ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ23 մարտի 2005 - 12:08 AMT PanARMENIAN.Net - «Հետախուզության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացու նկատմամբ ԱՄՆ-ում զենքի անօրինական վաճառքի առնչությամբ գործի մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ նա փորձել է զենք վաճառել Միացյալ Նահանգներում: Ընդսմին, հետքննությունը պարզել է, որ ոչ մի արկ եւ զենքի ոչ մի միավոր Հայաստանից դուրս չի բերվել»: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի զորապահեստները միշտ գտնվել են ուժեղացված հսկողության տակ: «Գողության եւ հափշտակության դեպքեր չեն արձանագրվել»,- նշել է նախարարը: Հիշեցնենք, որ մարտի 15-ին մեղադրվելով ԱՄՆ-ում զենքի մաքսանենգության մեջ, ձերբակալվել էր Հայաստանի քաղաքացի Արթուր Սոլոմոնյանը եւ նրա եղբայր Լեւոն Սոլոմոնյանը: Երկուսն էլ գտնվել են հետախուզության մեջ` խուսափելով պարտադիր զինծառայությունից: Հետաքննության համաձայն` Հայաստանի քաղաքացին եղել է Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ քաղաքացիներից կազմված միջազգային հանցագործ խմբի առաջնորդ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |